ԱԱԾ-ն «շնորհքով մտել է» Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի տուն
Նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարել նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տանը, ով հայտնի է Շմայս մականունով։ Նրան բերման էին ենթարկել ԱԱԾ, որտեղից այսօր բաց են թողել։
Նա պատմել է, որ ԱԱԾ աշխատակիցներն անօրինական բան չեն արել «շնորհքով են եղել, օրենքի տառին համապատասխան։ Շնորհքով ներխուժել են տուն»։
«Աղջկաս հարցրել են՝ զենք ունի՞, ասել է՝ հա, սեյֆը ցույց է տվել: Ես տանը չեմ եղել: Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգության ծառայությունից»,- ասել է Մովսիսյանը՝ հավելելով, որ նախկինում նման բաներ չի եղել, եղբոր տանը զենք, թուղթ են գցել։
Ինչ վերաբերում է զենքին, ապա խոստովանում է, որ ինչ ունի, հանձնել է․ «Շատ շնորհակալ եմ այս կառույցից, որ օրենքի տառին համապատասխան արել են»։