Գրա՞զ, կատա՞կ, թե գիտակցված քայլ․ ինչո՞ւ ռուս երիտասարդն ուղիղ եթերում համբուրեց լրագրողուհուն
Հունիսի 14-ին, երբ սկսվեց Աշխարհի առաջնությունը, ամբողջ աշխարհի լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
Հենց այդ օրը Deutsche Welle լրատվամիջոցի լրագրողուհու ռեպորտաժի ժամանակ Ռուսլան անունով երկրպագուն համբուրում է լրագրողուհու այտը։ Ինչպես հաղորդում է Ntv.ru-ն, ռուս երկրպագու Ռուսլանն իր կամքով եկել է Deutsche Welle-ի խմբագրություն, կապ հաստատել Ջուլիետ Գոնսալեսի հետ ու ներողություն խնդրել։
«Ես գործել եմ անմտածված ու չէի մտածում, որ այդ քայլը կարող է շոկային վիճակ առաջացնել շատերի մոտ։ Ինձ համար շատ ցավալի է»։
Երկրպագուն նշել է, որ իր ընկերոջ հետ գրազ է եկել, որ կարող է ուղիղ եթերի ժամանակ համբուրել լրագրողուհուն։ Տղան ընդգծել է նաև, որ չէր մտածում, որ այդ քայլը կդիտվի որպես սեքսուալ ոտնձգություն։
Ընդգծենք նաև, որ լրագրողուհին ընդունել է տղայի խոստովանանքը։