70 դպրոցում գործող «Պատանի երկրապահ» ակումբները կփակվեն
Դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբների փակելու մտահղացումը Կրթության և գիտության նախարարության աշխատակիցների մտահղացումն է։ Ակումբները գործում են 70 դպրոցում։
Ակումբների փակման մասին որոշումն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա անհարկի է համարել «Պատանի երկրապահների» բանակումների և այլ նպատակների համար ծախսվող գումարները։ Նախարարի խոսքով՝ ամեն տարի տարի կառավարության պահուստային միջոցներից երկրապահների ակումբների ու ճամբարների համար 130 մլն դրամ է հատկացվել:
Դպրոցներում ԵԿՄ ակումբները գործում են 2014 թվականին այդ կառույցի և նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա: