Արիանա Հովսեփյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ պայքարի, նոր իշխանությունների ու ՀՀԿ-ի մասին (տեսանյութ)
«Հայկական երրորդ» հեռուստաընկերության «Դեմարշ» հաղորդումը հյուրընկալել է միջազգային երկու խոշորագույն լրատվական կառույցների՝ IPI-ի և SEEMO-ի խորհուրդների անդամ, NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանին:
Վերջինս հաղորդման ընթացքում պատմել է, թե ինչպես և ինչու է սկսվել իր և Գրիգորյան ընտանիքի միջև հակամարտությունը:
Ըստ Հովսեփյանի՝ ինքը մոտ երկու տարի առաջ նկարահանող խմբի հետ գնացել է Էջմիածին՝ ֆիլմի նկարահանումների, և այդ նկարահանումները համընկել են քաղաքապետի ընտրությունների հետ: Այդ ժամանակ դեռևս քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ շրջապատված իր թիկնազորով, դիմել է իրեն. «Արիանա, միտում եմ տեսնում», ինքն էլ պատասխանել է. «Ես դա չեմ ների քեզ և անակնկալ կմատուցեմ»:
Դրանից հետո ինքն ու NEWSPRESS.am-ի աշխատակիցները երեք օր գաղտնի նկարահանումներ են իրականացրել և հրապարակել հայտնի տեսանյութը՝ «Մանվել Գրիգորյանի ընտանիքը վտանգում է Էջմիածինը» վերտառությամբ: Դրանից հետո սկսվել է «հակամարտությունը»:
Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև իր՝ արտասահմանից «ուղարկված» լինելուն, նոր իշխանություններին, ԱԱԾ բացահայտումներին, գալիք խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև ՀՀԿ-ին՝ իբրև ընդդիմություն:
Մանրամասները տեսանյութում են.