Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն. Աբրահամյան Դոլարն ու եվրոն էժանացել ենՏավուշում մարդկանց ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանը փորձելու է ստեղծել կեղծ տպավորություն. Դանիելյան
Հասարակություն

«Ճառագայթային բժշկության և այրվածքների» կենտրոնում ստուգումները ձևական բնույթ են կրել․ խախտումներ կան, պատժվողներ՝ չկան

«Ճառագայթային բժշկության և այրվածքների» գիտական կենտրոնն ավելի քան 12 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը, սակայն նրանց պատժողներ դեռ չկան։

Մոտ 10 օր առաջ ՀՀ ոստիկանությունը տարածել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացրել էր «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ-ի կատարած անօրինությունների մասին։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրինությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության շահերին հակառակ, պետությանը պատճառել է էական վնաս։

Օրինակ՝ մի քանի տասնյակ երեխաներ այստեղ իրենց հասանելիք բուժօգնությունը չեն ստացել. 128 երեխայից 35-ը, նախատեսված 525 օրվա փոխարեն, փաստացի շուրջօրյա բուժօգնություն է ստացել 128 օր: Բացի այդ, Առողջապահության նախարարություն են ներկայացվել մատուցված բուժման ծառայության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնց հիման վրա ընկերության հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 12.100.000 դրամ ավելի գումար:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում էլ բժշկական այս հաստատության աշխատակիցները նշեցին, որ հիշյալ բացահայտումները մի չնչին մասն են այն զարհուրելի ճշմարտության, որը թաքցնում է կենտրոնի ղեկավարությունն ու հատկապես հաշվապահությունը:

Մեր զրուցակցի խոսքով, ով դեռևս չցանկացավ հրապարակել իր անունը, հենց գլխավոր հաշվապահի հովանու ներքո տարիներ ի վեր այս հաստատությունը յուրացրել է պետական գումարներ ու մեծ վնաս հասցրել թե՛ պետությանը, թե՛ քաղաքացիներին։ Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ոստիկանության կողմից բացահայտված 25 հոգուց զատ, այս հաստատությունում փաստացի գրանցված է մի քանի տասնյակից ավելի անձ, ովքեր իրականում աշխատանքի չեն ներկայանում, սակայն նրանց համար դուրս է գրվում աշխատավարձ, որը յուրացվում է ղեկավարության կողմից:

«Յուրացվում են նաև աշխատողների համար նախատեսված հավելավճարները (премия-հեղ․)։ Բուժհաստատությունում տարիներ շարունակ բացվել են կեղծ բժշկական պատմություններ, որոնց համար պետության հատկացրած ֆինանսական միջոցները մտել են ղեկավարության գրպանը: Այս բժշկական պատմությունների հիման վրա կեղծ հիվանդին հատկացված դեղորայքը և բուժմիջոցները վաճառվում են, իսկ վաճառքից ստացված գումարը՝ նույնպես յուրացվում»,-պատմում է մեր զրուցակիցը:

Նա նշում է նաև այլ օրինախախտումներ․ բժշկական այս հաստատությունում գործում է Չեռնոբիլի պայթյունի հետևանքով առողջական խնդիրներ ունեցողներին բուժօգնություն տրամադրելու բաժանմունք, որը միանշանակ ստանում է բարեգործական միջոցներ, սակայն կասկածներ կան, որ դրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, չի հասնում իրական հասցեատիրոջը։

Այս ամենից բացի, ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը գտնվում է ողբալի վիճակում: Կենտրոնի միջոցները չեն ուղղվում հիվանդանոցի խղճուկ վիճակի բարելավմանը, տեխնիկական սարքավորումների համալրմանը և անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը։

Կենտրոնի աշխատակիցները փորձում են պատկան մարմիների ուշադրությունը սևեռել այն խնդրին, որ տասնյակ տարիների ընթացքում բժշկական հաստատության գլխավոր հաշվապահը դիզել է մեծ կարողություն (անշարժ գույք, մեքենաներ)՝ անօրինական հարստացման շնորհիվ, սակայն մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։

Այլ կերպ ասած՝ խախտումներ կան, պատժվողներ՝ չկան։

Աշխատողներն ուզում են հավատալ, որ անօրինությունները շատ շուտով կբացահայտվեն, և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Արմինե Մկրտումյան