Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են մարզչի հրաժարականը
Երեկվանից Արգենտինայում սուգ է, քանի որ Մեսսիի հավաքականն ամբողջ աշխարհի աչքի առաջ խայտառակ եղավ։ Ասել, թե խորվաթները խաղացին ֆանտաստիկ խաղ, սուտ կլինի։
Խորվաթները խաղացին, քանի որ ավելի լավ էին պատրաստված, ունեին տակտիկական ծրագիր և մրցակցի հարձակվողական գիծն ուղղակի չէր անում ոչինչ։ Իսկ Արգենտինայի հավաքականում ամեն ինչ անհասկանալի էր։
Ինչպես հաղորդում է Ntv.ru-ն, հանդիպումից հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները դիմել են երկրի ֆոտբոլի ֆեդերացիային ու խնդրել, որ պաշտոնանկ անեն գլխավորչ մարզիչ Խորխե Սամպաոլիին։
Հավելենք նաև, որ Արգենտինա VS Խորվաթիա հանդիպումն ավարտվեց խորվաթների հաղթանակով՝ 3-0 հաշվով։