ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը կանգնած է սկանդալի կենտրոնում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիա Թրամփը խիստ քննադատության է արժանացել այն բանից հետո, երբ նա այցելել է Թեքսաս նահանգ՝ փախստականների երեխաների ճամբար բաճկոնով, որի մեջքին գրված է եղել․ «Ինձ համար միևնույն է, իսկ քեզ համա՞ր»,- գրությունը:
Առաջին տիկնոջ մամլո քարտուղարը, ի պատասխան քննադատությունների, հայտարարել է, որ Մելանյա Թրամփը հագուստ ընտրելիս որևէ իմաստ չի դնում դրա տակ: Zara ֆիրմայի 39 դոլար արժողությամբ պիջակի վրա գրվածը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել:
Ինքը նախագահ Թրամփն ավելի ուշ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցներին, որ Մելանիան ցանկացել է ասել, որ իր համար միևնույն է, թե ինչ կգրեն իր մասին լրատվամիջոցները: Առաջին տիկինը ոչ մի կերպ չի արձագանքել քննադատություններին, սակայն նրա մամուլի քարտուղարն ասել է, որ լրատվամիջոցներն ավելի շատ ուշադրություն են դարձնում, թե ինչ է հագել Մելանիա Թրամփը, քան նրան ու նրա կատարած այցերին: