Ամերիկյան կործանիչներ Թուրքիայում և Ադրբեջանում
ԱՄՆ-ն F-35 կործանիչ է տրամադրել Թուրքիային։ Կործանիչները թուրքական կողմին են հանձնվել Թեքսասում։ Թուրք օդաչուներն Արիզոնա նահանգի Լյուք ավիաբազայում կանցնեն համապատասխան պատրաստվածություն՝ կործանիչները ղեկավարելու համար։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի է տրամադրելու շուրջ 100 կործանիչ։
Ի դեպ, ԱՄՆ կոնգրեսի սենատն ընդունել է օրինագիծ 2019 ֆինանսական տարվա Պենտագոնի բյուջեի մասին, որում կա ուղղում` Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքի վերաբերյալ։
Համաձայն փաստաթղթի՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչները չեն վաճառվի Թուրքիային։
Իսկ թե ինչպես է տեղի ունեցել կործանիչների հանձնում, դեռևս հստակ չէ։
Չի բացառվում, որ փոփոխությունը տեղի է ունեցել, քանի որ Թուրքիան մտադիր էր ռուսական С-400 համալիրներ գնել պայմանագրի համաձայն. մատակարարումները կսկսվեն 2020 թվականից։
Մամուլում նաև լուրեր կան, որ ամերիկյան կործանիչներ են հայտնվել Ադրբեջանում, իսկ թե ինչպես, սա ևս հստակ չէ, ըստ կարգի ԱՄՆ-ն իրավունք չունի հակամարտող կողմերին նման կարգի զենք մատակարարել։