Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին Վահան Կոստանյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում.
«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»։
Ավելի ուշ նա մեկ այլ գրառմամբ է հանդես եկել, որով պարզաբանել է, թե ինչու է ազատման դիմում գրել.
Այսօր առավոտյան մասնակցել եմ ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցին։ Դիմումս ներկայացրել եմ, որպեսզի հանձնաժողովի անդամները չունենան որևէ կաշկանդվածություն ինձ օբյեկտիվորեն քննելու համար։
Պատրաստ եմ շարունակել ծառայել ՀՀ֊ին ու միաժամակ ապացուցել, որ պետական ծառայությունն ու գիտությունը համատեղելի են։