Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)
Հասարակություն

Վարդենիսի հիվանդանոցը կփակվի․ ծախսերը կկրճատվեն՝ գործազրկության հաշվին․ նոր նախարարները կշարունակեն նախորդների գործը

«Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ն լուծարման եզրին է։ Դեռ նախորդ կառավարության ժամանակ կայացվել է որոշում, ըստ որի՝ Վարդենիսի հիվանդանոցը կլուծարվի և կմիանա զինվորական հոսպիտալին։ Այս երկու բժշկական հաստատությունները գործում են մեկ տարածքում։

Հիվանդանոցը փակելու հանգամանքը պատճառաբանվում է նրանով, որ այն շահութաբեր չէ, աշխատում է վնասներով և բավականին պարտքեր ունի։ Այդ իսկ պատճառով հիվանդանոցում չեն կատարվել նաև շինարարական աշխատանքներ արդեն երկար տարիներ, և այսօր շինությունը նաև բարեկարգման կարիք ունի, ինչը ցածր շահութաբերության պարագայում անիրատեսական է։

Այսօր՝ հունիսի 22-ին, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ուղեկցությամբ հիվանդանոց է այցելել Պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը։ Վերջիններս հորդորել են աշխատողներին, որ կրճատումների հետ կապված մտավախություն չունենան։

Վարդենիսի հիվանդանոցում այսօր կա 90 աշխատող և այն ունի 60 մահճակալի հնարավորություն։ Մոտ 10-15 տարի առաջ հիվանդանոցի բոլոր մահճակալները մշտապես զբաղված էին լինում, այժմ կապված արտագաղթի և մի շարք այլ խնդիրների հետ, հիվանդներ քիչ են լինում։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ նույնիսկ գիշերային հերթափոխության անհրաժեշտություն է լինում, սակայն դա այնքան էլ հաճախ չի լինում։

Բայց այստեղ արդեն խնդիրը սա չէ․․․ 

Որքան էլ պատկան մարմինները վստահեցնում են, թե կրճատումներ չեն լինի, այնուամենայնիվ, NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվողներ կլինեն։ Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ խոսք կա, որ աշխատանքից կազատվեն հիվանդանոցի գրեթե բոլոր բուժաշխատողները։

Սա իր հերթին․․․

Մյուս կողմից էլ՝ Պաշտպանության նախարարը թեև վստահեցրել է, որ հիվանդանոցը հոսպիտալին միացվելուց հետո կատարվելու է շենքի բարեկարգում, սակայն սա ևս քիչ հավանական է թվում։

Մեզ հետ զրույցում, աշխատողներից մեկը խնդրի շուրջ հայտնեց իր մտահոգությունը․ «Հիշո՞ւմ եք, թե ոնց էր Պաշտպանության նախարարությունը զինվորների համար 1000 դրամ հավաքում․ հիմա, եթե նախարարությունն ընկած փող է մուրում, էդ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով ա վերանորոգելու շենքը»,- հարցրեց նա՝ նշելով, որ եթե կարող էր վերանորոգել, ապա պետք է մինչ այդ աներ ու հիմա բուժհիմնարկների միացման հիմնական նպատակը, ըստ մեր զրուցակցի, աշխատողներից ու ավելորդ ծախսերից ազատվելն է։ Այլ կերպ ասած՝ ծախսերը կկրճատեն՝ գործազրկության հաշվին։

Թե այս վարկածներից որն է ավելի արժանահավատ, փորձեցինք պարզել Առողջապահության նախարարությունից։ Մեզ խոստացան պատասխանել անմիջապես, երբ ձեռքի տակ կլինեն հիվանդանոցի փակման հետ կապված բոլոր հիմնավորումները։ 

NEWSPRESS.am-ն խնդրի շուրջ նախարարության պարզաբանումը կհրապարակի, երբ այն կստանա։ 

Հ․Գ․ Հիվանդանոցի՝ հոսպիտալին միացնելու նախագիծն առաջարկել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որն ընդունվել է Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի կողմից։ Ասել է թե՝ նոր նախարարներ Տոնոյանն ու Թորոսյանը շարունակում են նախկին կառավարության մարտավարությունը։