Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում ենԱյսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր
Հասարակություն

Փաշինյանը պաշտպանում է քաղաքացիների իրավունքները, մեկն էլ ես եմ․ «Ոսկու աշխարհ»-ի տնօրենը բարձրացրել է վարձավճարները

«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի  աշխատակիցները հավաքվել են շուկայի շենքի մոտ և բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիա մասնակիցները պահանջում են իջեցնել տաղավարների վարձավճարները։

Բանն այն է, որ հունվար ամսից տաղավարների մի մասի համար 35 հազար դրամ վճարի փոխարեն աշխատակիցներն սկսել են վճարել 50 հազար դրամ, իսկ սրահների մյուս մասի անբարեկարգ վիճակի պատճառով՝ աշխատակիցները շարունակում էին վճարել 35 հազար դրամը։

Այժմ նոր կառավարության որոշման համաձայն՝ վճարները պետք է իջնեն 20 %-ով, սակայն 35 հազար դրամից 20 % հանելու փոխարեն, տնօրինությունը ավելացրել է նրանց վճարը 5 հազար դրամով։ Վերջիններս պետք է վճարեն 40 հազար դրամ։

Լրագրողների հետ զրույցում աշխատակիցները նկատում են, որ 35 հազարը պետք է դառնար 28 հազար, սակայն, չգիտես ինչ հնարքով, հակառակ էֆեկտն է ունեցել կառավարության որոշումը։

«Հիմա մենք էս ոսկին վերցնենք ո՞ւր գնանք, ախր պայմաններ էլ չկան, տեղը շոգ, նեղ․․ էս սրահի մուտքն էլ նոր է բացվել, ու գնորդներ չկան, ինչո՞ւ պետք է ավելացնեն մեր վճարները»,- նեղսրտած ասում է աշխատողներից Նարինեն։

Շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյան էլ պարզաբանում է, որ 20 տոկոս զեղչը կատարվել է 50 հազար դրամից, դրա համար էլ վարձավճար է ֆիքսվել 40 հազար դրամը։ Իսկ այս ամենն արվել է պայմանագրով։ Մյուս կողմից էլ՝ աշխատողները պնդում են, որ այդ պայմանագրերը ստիպողաբար են իրենց կնքել տվել։

«Ես միշտ ընդառաջել եմ աշխատողներին, ուղղակի հիմա նրանք օգտվում են առիթից, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության ու իրավունքներ է տվել իրենց։ Ես էլ եմ ուրախ, որ եկել է Փաշինյանը ու պաշտպանում է քաղաքացիների իրավունքները, բայց էդ քաղաքացիներից մեկն էլ ես եմ, բա իմ իրավունքները ո՞վ պաշտպանի»,- ասում է Վաղարշ Աբրահամյանը։

Ամեն դեպքում, աշխատողները պատրաստ չեն բարձր վարձավճարներով աշխատել, քանի որ պնդում են, որ առևտուր չունեն և պահանջում են կառավարությունից լուծել իրենց խնդիրը։

«Էսքան աշխատող դրսում ա մնում, թող կառավարությունը մտածի, թե ինչ ա անելու»,-ասում են աշխատողները։