Հատուկ գործողություններից հետո ԱԱԾ-ն տարել է Շմայսին
ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այգեկ գյուղում գտնվող նրա տանը շուրջ երկու ժամ խուզարկություն կատարելուց հետո Առաքել Մովսիսյանին տեղափոխել են ԱԱԾ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային անվտանգության ծառայությունը այսօր որոշակի գործողություններ է իրականացրել Առաքել Մովսիսյանի (Շմայս) տանը: Իրավապահները նրա տանը զենք-զինամթերք են փնտրել։ Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տեսել է՝ ինչպես են Առաքել Մովսիսյանին տեղափոխել։