Նիկոլ Փաշինյանը թրաշում է Շմայսի գլուխը
Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է «ռեյդ» անել և կարգի հրավիրել այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ գործել են անպատժելիության և ամենաթողության դաշտում:
Նախ՝ ամենակարող ԱԱԾ-ն ծնկի բերեց և իր տեղում դրեց Արցախի հերոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Հասարակությունը դեռ Մանվելի շոկից ուշքի չէր եկել, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այցելեցին հայաստանյան օրենքով գողերին ու նրանցից ոմանց բերման ենթարկեցին:
Սա էլ դեռ հերիք չէր, երեկ հայտնի դարձավ, որ նույն սև համազգեստավոր և դիմակավոր տղաներն այցելել են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Էլլիպս» և «Սիքյուրիթի դրիմ» ընկերություններ, և այս այցելությունից շատ կարճ ժամանակ անց պարզվեց, որ ընկերությունները հափշտակել են 1 մլրդ դրամից ավելի գումար:
Սերժ Սարգսյանի մտերիմների շրջանակում Սաշիկով ցնցումները չավարտվեցին. 6-րդ վարչության աշխատակիցներն այցելեցին նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի տուն ու նրան պատկանող «Յանս» ռեստորան, հայտնաբերեցին 1 մլն 100 հազար 400 դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ:
Հայտնի դարձավ նաև, որ ԱԱԾ-ի տղաներին այսօր հյուրընկալել է նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր և հայտնի բռնաբար Առաքել Մովսիսյանը: Թե ինչ գործողություններ են կինոյի տղաներն իրականացրել նախկին պատգամավորի տանը և որքան է նա շորթել պետական բյուջիեց, հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ մինչ այդ տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի՝ «Առաքել Մովսիսյա՛ն, ես չգիտեմ՝ կթրաշվեմ, թե չէ, բայց ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել» հայտնի արտահայտությունը:
Ու այսպես, հերթով Նիկոլ Փաշինյանը թրաշում է բոլոր նրանց գլուխներն, ովքեր պաշտոնն ու երկրի կեղեքումը միախառնել են իրար՝ ամեն վայրկյան ստորացնելով շարքային քաղաքացուն:
Սպասենք, տեսնենք՝ ում են վաղն այցելում հայտնի տղաները կամ ում թրաշվելու հերթն է վաղը…