7 տարում Հայաստանը կորցրել է 3, Ադրբեջանը՝ 22 անօդաչու թռչող սարք. Սենոր Հասրաթյան
2011 թվականից սկսած, երբ Ադրբեջանն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսել է կիրառել անօդաչու թռչող սարքեր, հասցրել է կորցնել 22 ԱԹՍ: Այս մասին հայտնել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը.
«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից:
Այդ պահից առ այսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը՝ 2011թ. սեպտեմբերի 12-ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը՝ ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում: Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Սենոր Հասրաթյանը: