Փախստականների երեխաներին այլևս չեն վերցնի ծնողներից. Թրամփի հրամանագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որ այսուհետ փախստականնների երեխաները, ովքեր վերցվում էին ծնողներից ԱՄՆ-մեքսիկական սահմանին, կմնան ծնողների հետ։
Ի դեպ, բազմաթիվ հարավամերիկացիներ անօրինական փորձում են հատել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը՝ չունենալով փաստաթղթեր։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Թեև մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարում էր, որ ինքն ի վիճակի չէ դադարեցնելու ընտանիքների բաժանումը և իրեն պետք է դեմոկրատների ձայները՝ օրենքը փոխելու համար, սակայն այսօր ի վերջո նման հրամանագիր է ստորագրել։
Կան երեխաներ, ովքեր ամիսներով բաժանված են եղել ծնողներից։
Մինչ այդ, բազմաթիվ ամերիկացիենր բողոքի ցույցեր են կազմակերպել՝ պաշտպանելու փախստականների ընտանիքներին, Թրամփի զրո հանդուրժողականություն քաղաքականության դեմ է արտահայտվել նաև Կանադայի վարչապետ Ջաստին Թրուդոն։