Առաջիկա ժամերին Բուֆֆոնը բուժզննում կանցնի ու կտեղափոխվի «ՊՍԺ»
Արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք Թուրինի «Յուվենթուսի» ու Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնի ապագային։
Արդեն մեկ ամիս է քննարկվում է, թե ի՞նչ ընթացք է ստանալու դարպասապահի ապագան։ Արդեն այսօր իտալական ու ֆրանսիական լրատվամիջոցները նշեցին, որ դարպասապահը առաջիկա ժամերին բուժզննում կանցնի Փարիզի «ՊՍԺ»-ում ու կհայտարարվի պայմանագրի մասին։
Ընդգծենք նաև, որ այս տեղափոխությունը մարդկանց կողմից և՛ քննադատվում է, և՛ լավ գնահատականի արժանանում։ Դարպասապահը չի հայտարարել, թե ինչո՞ւ է տեղափոխվելու, սակայն պարզից էլ պարզ է, որ հիմնական պատճառը Չեմպիոնների լիգայի գավաթն է։