Ի՞նչ է խոստացել Կրիշիանու Ռոնալդուն իր թիմակցին շոգեբաղնիքում
Պորտուգալիայի հավաքականի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ինչո՞ւ որոշեց մորուք պահել Աշխարհի այս առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ռոնալդուի խոսքով՝ Աշխարհի առաջնության անդրանիկ հանդիպումից առաջ նա շոգեբաղնիքում էր իր թիմակից Ռիկարդո Կուարեժմայի հետ և այնտեղ թիմակցին խոստացավ, որ եթե իսպանացիներին գոլ խփի, ապա կթողնի իր մորուքը։
Իսպանացիների ու Մարոկոյի դարպասին խփած գոլերից հետո, Ռոնալդուն որոշեց պահել իր մորուքը մինչ առաջնության ավարտ։
«Ես շոգեբաղնիքում էի Կուարեժմայի հետ և սափրվելիս ասացի, որ եթե իսպանացիներին գոլ խփեմ, ապա մորուք կպահեմ, մինչ առաջնության ավարտ։ Ես գոլ խփեցի թե՛ իսպանացիներին, թե՛ Մարոկոյին։Այդ իսկ պատճառով այս մորուքը կմնա մինչ առաջնության ավարտ»,-իր խոսքում նշել է Ռոնալդուն։
Հավելենք նաև, որ այս պահի դրությամբ Ռոնալդուն ԱԱ 2018-ի լավագույն ռմբարկուն է, ով 2 խաղից հետո խփել է 4 գնդակ։