«Երևի դիմումս վարչապետին ցույց չեն տվել»․ 86-ամյա տղամարդը հիվանդ քրոջ համար օգնություն է խնդրում (տեսանյութ)
86-ամյա Նորիկ Բեգլարյանն առողջական խնդիրներ ունի, բայց կառավարության շենքի դիմաց իր խնդիրներով չի եկել։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում նա նշում է, որ 84-ամյա քույր ունի՝ Արփենի Բեգլարյանը, ով իր կյանքի 40 տարին հիվանդանոցում է անցկացրել։
«Ես հաշմանդամ եմ, չեմ կարող քրոջս պահել, ինքն էլ քանի անգամ գնացել է քաղաքապետարան, որ փաստաթղթերը դասավորի, համապատասխան օժանդակություն ստանա, բայց մերժել են․․․ դիմում-խնդրանքով նաև վարչապետին եմ դիմել, բայց երևի նամակը նրան ցույց չեն տվել․․ խնդրում եմ՝ մի բան արեք, իմանա ու օգնի մեզ»,- ասում է տղամարդը։
Մանրամասները՝ տեսանյութում