Տունս մի կողմից քանդվում ա, անձրևը վրաս ա լցվում, ամուսինս հիվանդ ա, թոռնիկիս աչքերն էլ չեն տեսնում (տեսանյութ)
Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի Սվետլանա Ասատրյանը անելանելի վիճակում է։
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է մի քանի տարի առաջ կորցել 30-ամյա որդուն։ Տղան դուրս է եկել տնից և չի վերադարձել, մի քանի օր որոնումներից հետո պարզվել է, որ ոդին խեղդվել է գետում։ Ամուսինու առողջական վիճակն այդ դեպքից հետո վատացել է․ նա գամվել է անկողնուն։ Ընտանիքի անդամների շարքը համալրում են նաև 14-ամյա թոռը, ով տեսողության հետ կապված խնդիրներ ունի, իսկ ևս երկու հարազատներն էլ հաշմանդամ են։
Ամբողջ հոգսը 67-ամյա Սվետլանա Ասատրյանի վրա է, ով բանկային պարտավորություններ ունի և չի կարողանում պարտքերի տակից դուրս գալ։
Նա հույս ունի, որ վարչապետ Փաշինյանը կարող է իրեն օգնել ու դիմում-խնդրանքով է եկել նրա մոտ։ Թուղթը ձեքին ճմրթելով՝ նա խնդրում է օգնել իրեն՝ դիմելու վարչապետին։
Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից կատարած թալանին, կինն ասաց․
«Սահմանին զինվոր չեն կարողանում պահել, իսկ Մանվելի նմաններն իրենց գազաններին են կերակրում․․․ Ես ծանր եմ տանում, քրոջս տղային էլ 6 ամիս առաջ սահմանին խփեցին, վատ եմ զգում, որ լսում եմ էդ անասունի արարքները․․․»,- արցունքոտ աչքերով ասում է կինը։
Մանրամասները՝ տեսանյութում․