Ինչպե՞ս է Սերխիո Ռամոսն «ապտակում» Մարադոնային․ ի՞նչ է ասել իսպանացին
Աշխարհի այս առաջնության ամենաքննարկվող թեմաներից է Արգենտինայի հավաքականն ու Լեոնել Մեսսին։ Մասնագետներն ու երկրպագուները նշում են, որ այս խաղով Արգենտինան ու Մեսսին չեն կարող որևէ թիմային ու անձնական հաջողություններ գրանցել։
Այս թեմային անդրադարձել է նաև Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը։ Նա խոսել է Մեսսիի մասին ու նրան համեմատել Մարադոնայի հետ։ Ինչպես հաղորդում են ռուսական սպորտային պարբերականները, Սերխիո Ռամոսը նշել է, որ Արգենտինայի պատմության լավագույն ֆուտբոլիստը Լեոնել Մեսսին է, ումից Մարադոնան հետ է մնում մի քանի լուսնային տարով։
Այս գովերգող խոսքերն իրենց տեղն ունեն, սակայն անկախ ամեն ինչից Ռամոսն ամեն «Էլ Կլասիկոյի» ժամանակ չի խնայում Մեսսիին։