Դանիայի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը (տեսանյութ)
Այսօր Աշխարհի առաջնության C խմբում տեղի են ունենում երկրորդ տուրի հանդիպումները։ Պայքարի մեջ են մտել Դանիայի ու Ավստրալիայի հավաքականները։
Հանդիպման արդեն 7-րդ րոպեին անգլիական «Տոտենհեմի» առաջատար Քրիստիան Էրիկսենը տուգանային հրապարակում հրաշալի հարվածով գրավեց Ավստրալիայի հավաքականի դարպասն ու բացեց հանդիպման հաշիվը։
Հավելենք նաև, որ առաջին տուրից հետո 3-ական միավորներով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ֆրանսիայի ու Դանիայի հավաքականները։