Նոր Զելանդիայի վարչապետն աղջիկ է ունեցել
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենն աղջիկ է ունեցել։ 37-ամյա վարչապետն աշխարհի երկրորդ ղեկավարներից է, ով պաշտոնավարման ժամանակ երեխա է ունեցել։
Մինչ այդ, պաշտոնավարման ժամանակ ծննդաբերել էր Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն 28 տարի առաջ։
Նոր Զելանդիայի վարչապետը նախատեսում է 6 շաբաթ անց վերադառնալ պետության գործերին։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։