Կենդանիները հենց գեներալին պետք է ուտեին բոլորի աչքի առաջ, ու ոչ ոք «ախ» չէր քաշի. սևազգեստ մայրեր (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը վրդովված են։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ գիտեին ու պատկերացնում էին, թե ինչ է կատարվում բանակում։ Նրանց չի զարմացնում, որ գեներալ Մանվել Գրիգորյանը զինվորի սննդով կերակրել է իր արջերին, բայց բարկացած են կառավարության վրա, որ տեղից չեն շարժվել ու գեներալի դեմը ժամանակին չեն առել։
Զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, նկատում է, որ երբ խոսում էր իր որդու սպանությունից, իրեն վստահեցնում էին, թե սպանություն չի եղել, ու եթե ճանճն էլ տզզա, զորամասում իրենք տեղյակ կլինեն։
«Իմ տղայի սպանությունն ուղղակի քողարկել են, բայց ճիշտ են ասում՝ եթե ճանճը տզզում է, իրենք տեղյակ են լինում, թող ուրեմն ոչ մեկ չասի, թե տեղյակ չէր, թե ինչ է կատարվում, բոլորն էլ գիտեին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Էդ երեխեքի սնունդը, ո՞նց են տվել կենդանիներին»,- ասում է Նանա Մուրադյանը։
Զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն էլ հավելում է, որ այդ կենդանիները հենց գեներալին պետք է ուտեին բոլորի աչքի առաջ, ու ոչ ոք «ախ» չէր քաշի նրա կորստի համար։
Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, ավելացնում է․ «Բոլորը շակալներ են, մենակ տանելու և իրենց կեղտը կոծկող տականքներ են․․․ էդ տեսակներին պետք է հրապարակավ սպանեն ու աղը վրան լցնեն»։
Մանրամասները՝ տեսանյութում