«Մեր խնդիրը գողականներին երկրից լարելը չէ»․ Օսիպյանը փորձում է «օրենքի երկիր» ստեղծել (տեսանյութ)
«Քրեական հեղինակություններն էլ են մարդ»։ Կառավարության նիստից հետո լրագրողների հարցին այսպես պատասխանեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Վերջիններս հետաքրքրվեցին Օսիպյանից՝ արդյո՞ք գործող իշխանության և ոստիկանության նպատակը քրեական հեղինակություններին երկրից վտարելն է, ինչին Օսիպյանն արձագանքեց։
«Մեր խնդիրը գողականներին երկրից լարելը չէ։ Ձեր ասած «գողական» կոչվածները, քրեական հեղինակություններն իրենք էլ են մարդ՝ ՀՀ քաղաքացի և նույնպես ունեն իրավունքներ ու պարտականություններ: Անկախ ամեն ինչից՝ ցանկացած մարդ պետք է ենթարկվի օրենքին»։
Դիտարկմանը, թե նախկին ոստիկանապետի օրոք քրեական հեղինակություններն իրենց լավ էին զգում Հայաստանում, և այսօր նրանցից ոմանք պատրաստվում էին գալ Հայաստան, Օսիպյանը պատասխանեց․
«Հայաստանի դռները բաց են բոլորի առաջ, բայց օրենքը գերակա է ՀՀ-ում, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ»:
Մանրամասները՝ տեսանյութում