«Ինձ շատերը քննադատում են, որ ավելի շատ ասուլիսներ եմ տալիս, քան գործ անում»․ Օսիպյանը խուսափում էր լրագրողներից (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության հերթական նիստից հետո, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձեց խուսափել լրագրողների հետ հարցուպատասխանից և դուրս գալ շենքի հետևի մուտքից։ Լրագրողներին, այնուամենայնիվ, հաջողվեց նրան մի քանի հարց ուղղել և ստանալ պատասխաններ։
Դիտարկմանը, թե վերջին շրջանում Օսիպյանը կարծես փոքր-ինչ պասիվ է և չի շփվում լրագրողների հետ, վերջինս հակադարձեց․ «Չէ՛, հակառակը․ ինձ շատերը քննադատում են, որ ավելի շատ ասուլիսներ, հարցազրույցներ եմ տալիս լրագրողներին, քան գործ եմ անում․․․»,- ասաց Օսիպյանն ու փորձեց հեռանալ լրագրողներից՝ հավանաբար ցանկանալով շտկել «սխալը» և խուսափել ավելորդ քննադատություններից։
Մանրամասները՝ տեսանյութում