«Բարեգործության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ընդունվեց
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 88 կողմ ձայնով ընդունեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Որոշումն ընդունվեց միաձայն։
ԱԺ-ն այսօր ընդունեց նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թ. դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը:
ԱԺ-ն ընդունվեց նաև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: