Բայկալի գյուղերում արջերը սարսափեցնում են մարդկանց ու հարձակվում ընտանի կենդանիների վրա
Վերջին օրերին ռուսական մամուլի առաջին էջերում Բայկալ լիճն է, սակայն այս անգամ լիճն ուշադրության կենտրոնում է այլ պատճառով։ Բայկալի ափերին, որտեղ հիմա շատ զբոսաշրջիկներ են, դարձել են վտանգավոր։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Լճին մոտ գտնվող տայգաներից դեպի լճի ափեր են գալիս արջերը, որոնց թվաքանակը վերջին տարիներին զգալի աճել են։ Մի քանի գյուղում վիճակն այնքան լուրջ է, որ տեղի բնապահպաններն անգամ թույլտվություն են տվել որսորդներին, որ կրակեն արջերի վրա՝ հակառակ դեպքում նրանք կհարձակվեն մարդկանց վրա։
Զբոսաշրջիկը լուսանկարել է արջերին, ովքեր մոտեցել են բնակավայրին ու սկսել քանդել տարածքը։ Ըստ հավաստի տվյալների՝ միայն Բայկալին կից գյուղերից մեկում արջերի թվաքանակը 12-ից հասել է 27-ի։