Պորտուգալիայի նախագահը ժամանել է Ռուսաստան և «Լուժնիկի» մարզադաշտում կերկրպագի իր երկրի հավաքականին
Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան ժամանել է Ռուսաստան և կդիտի իր երկրի հավաքականի հանդիպումը Մարոկկոյի ընտրանու դեմ։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Պորտուգալիայի նախագահի այցի մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով Ռուսաստանում գործող Պորտուգալիայի դեսպանատանը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Պորտուգալիայի նախագահը կդիտի այսօր կայանալիք Պորտուգալիա VS Մարոկկո հանդիպումը։
Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 16։00-ին՝ «Լուժնիկի» մարզադաշտում։ Ընդգծենք նաև, որ Պորտուգալացիները առաջին տուրի շրջանակներում մրցեցին Իսպանացիների հետ և հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։