Խոշոր ու ողբերգական ավտովթար Ղրիմում․ «Կամազ»-ի ու մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով կա 5 զոհ
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը, այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ղրիմում։ Այս մասին հայտնում է Ntv.ru-ն։ Ավտովթարը տեղի է ունեցել Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա։
Սիմֆերոպոլ քաղաք տանող ավտոմայրուղու վրա բախվել են «Կամազ» բեռնատարն ու «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենան։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, բախման հետևանքով կա 5 զոհ։
Վթարի վայրում փրկարար ծառայության աշխատանքներին օգնել են նաև տեղի բնակիչները։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։