ԱՄՆ-ում սպանվել է 2 հայտնի ռեփեր
Ամերիկայի Միացյալ նահանգներում սպանվել է երկու սևամորթ ռեփեր: Սկզբում տեղեկություն տարածվեց, որ Ֆլորիդայի ավտոպարկերից մեկում սպանվել է ծագող աստղ XXXTentacion-ը:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ Պիտսբուրգում սպանվել է 21-ամյա հայտնի ռեպեր Ջիմի Ուոպոն: XXXTentacion-ը, ում իսկական անունը Ջաս Օնֆրոյ է, ավտոպարկում իր համար մոտոցիկլետ է գնելիս եղել, երբ նրան անծանոթ մեքենա է մոտեցել և կրակահերթ բացել ռեպերի ուղղությամբ:
Վերջինս նոր էր ազատվել տնային կալանքից, որին ենթարկվել էր հղի ընկերուհուն ծեծելու մեղադրանքով: Ռեփերը հայտնի էր իր ագրեսիվ պահվածքով և բազմիցս հայտնվել էր մեղադրյալի աթոռին: Երգչի մահվան հետ կապված Twitter-ի իր էջում գրառում է կատարել Քիմ Քարդաշյանի ռեփեր ամուսին Քանյե Վեսթը.
«Ես այդպես էլ չհասցրեցի քեզ ասել, թե որքան ես դու ինձ ոգևորում»,- գրել է Վեսթը: Մյուս ռեփերը՝ Ջիմի Ուոպոն սպանվել է Պիտսբուրգում՝ փողոցում տեղի ունեցած կրակահերթի ժամանակ, այլ մանրամասներ ոստիկանությունը դեռ չի հայտնում: