ԱՄՆ-ն շարունակում է ընտանիքների բաժանման օպերացիան
ԱՄՆ-ում արդեն շուրջ 2000 երեխա է առանձնացվել ծնողներից և պահվում է հատուկ խնամքի վայրերում, որտեղ երկաթե ճաղեր են և բետոնե հատակ։
Ինչպես նշում են անգլալեզու լրատվամիջոցները, թեև իշխանությունները խոսում են երեխաներին հարմարություններով ապահովելու մասին, սակայն երեխաների համար նախատեսված վայրերը հեռու են հարմարավետ լինելուց։
Միջազգային մամուլում շրջանառվում են երեխաների ճիչերի ձայնագրությունները, երբ ծնողներին բաժանում են երեխաներից՝ երեխաներին հատուկ պահման վայրեր, ծնողների բանտ։
Իշխանության ներկայացուցիչները փորձում են իրենց արդարացնել՝ նշելով, որ դա է պահանջում օրենքը, եթե օտարերկրացին ոչ օրինական մտնում է ԱՄՆ տարածք, ապա երեխաներին վերացնում են ծնողներից, իսկ ծնողները սպասում են դատարանի որոշմանը։
Նույնիսկ մեղադրում են ծնողներին՝ երեխաներին նման խնդրի առջև կանգնեցնելու համար։
Շատ հայտնիներ արդեն դեմ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Թրամփի զրո հանդրուժողականություն քաղաքականությանը, իսկ Թրամփը մեղադրում է հանրապետականներին այդ օրենքն ընդունելու համար։