Սոլակի համայնքապետը հրաժարական է տվել
Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը հունիսի 18-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով. այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը:
Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: