Ինչի՞ց են բողոքում Բրազիլիայի հավաքականն ու ֆուտբոլի ֆեդերացիան
Ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնությունն առաջինն է պատմության մեջ, որտեղ կիրառվում է տեսակրկնողության VAR համակարգը։ Այս ամենի հետ մեկտեղ բողոքներ նույնպես կան։
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմում- բողոք է ներկայացրել FIFA-ին՝ կապված առաջին տուրի Բրազիլիա 1-1 Շվեյցարիա հանդիպման հետ։ Ֆեդերացիան բողոքում է, որ շվեյցարացիների գոլի ժամանակ եղել է կանոնների խախտում, սակայն մրցավարն այդպես էլ չի օգտվել տեսակրկնության հնարավորությունից։
Բացի այս, դիմումի մեջ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է, որ խախտում է եղել նաև շվեյցարացիների տուգանային հրապարակում ՝ Գաբրիել Ժեզուսի նկատմամբ, սակայն այդ դեպքում նույնպես մրցավարը չի օգտվել տեսակրկնությունից։
Ընդգծենք նաև, որ ավարտված առաջնությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ժամանակակից ֆուտբոլում տեսակրկնություններն ունեն մեծ նշանակություն։