Էդեն Ազարը «հասկացրել է» Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությանը
Ֆուտբոլային աշխարհը կենտրոնացած է ԱԱ 2018-ի վրա, ու շատ քչերն են անդրադառնում տրանսֆերային շշուկներին ու քննարկումներին։ Այսօր պայքարի մեջ կմտնի Բելգիայի ազգային հավաքականն, ու այդ պայքարում շատերը հետևելու են Էդեն Ազարի խաղին:
Բելգիացին լրագրողների հետ զրույցում ակնարկել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը ու նշել․ ««Ռեալի» ղեկավարները գիտեն, թե ինչ պետք է անեն ինձ գնելու համար»։
Ընդգծենք նաև, որ Արքայական ակումբի համար այս տարի լինելու է բեկումնային ու անցումային ու ակումբի ղեկավարներն իրականացնելու են մի քանի հզոր տրանսֆերներ։
Պետք է նշել, որ այդ տրանսֆերային քաղաքականության թիրախում են Մոհամմեդ Սալլահը, Հարի Քեյնն ու Էդեն Ազարը։