Ռուսաստանում կինը ծննդաբերել է Ռուսաստան VS Սաուդյան Արաբիա հանդիպման ժամանակ․ նա երեխային անվանել է ֆուտբոլիստի անունով
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում Աշխարհի առաջնության Ռուսաստան VS Սաուդյան Արաբիա հանդիպման ժամանակ ծննդաբերել է մի կին և երեխային անվանել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի անունով։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ինչպես հաղորդում են տեղի լրատվականները, կինը ծննդաբերել է հանդիպման վերջին րոպեներին, երբ Ռուսաստանի հավաքականը տոնել է իր խոշոր հաշվով հաղթանակը։
Հաղորդվում է նաև, որ կնոջ ցավերը սկսել են հանդիպման ժամանակ, երբ նա սկսել է երկրպագել Ռուսաստանի հավաքականին։ Ընդծենք նաև, որ կինն իր երեխային անվանել է Ալեքսանդր․ Ռուսաստանի հավաքականի առաջատար Ալեքսանդր Գոլովինի պատվին։