Գագիկ Ծառուկյանը դիմել է կոչով՝ հանելու որդու անունը տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից
Գագիկ Ծառուկյանին այսօր ներկայացվել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է Կառավարությանը՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունք տրամադրելու միջնորդությամբ:
Նույն պահին Գագիկ Ծառուկյանը դիմել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և Կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով: Այդ մասին ասված է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդին ուսանում է անվճար համակարգում և օրենքով սահմանված կարգով մինչ 2021 թվականը օգտվում է տարկետման իրավունքից: