ԱԺ-ն զրկեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից. 3 պատգամավոր դեմ էր
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:
Քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր: Կողմ է քվեարկել 77, դեմ՝ 3 պատգամավոր 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: