Պետք չէ Գյուլնազ տատի հեքիաթները պատմել, որևէ արդարացում չկա․ Նաիրա Զոհրաբյան
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն ճիշտ որոշում է որդեգրել՝ կողմ քվեարկել գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռմխելիությունից զրկելու որոշմանը։
Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ իրենք ևս քվեարկելու են միասնական, քանի որ զինվորի հացը գողացողը դավաճան է։
«Մեր խմբակցությունում որևէ այլ քվեարկություն զինվորի հացը գողացողի հանդեպ չի կարող լինել: Մեկ բան հստակ է՝ զինվորի համար նախատեսված սնունդը հայտնվել է ինչ-որ պահեստում: Պետք չէ Գյուլնազ տատի հեքիաթները պատմել, որևէ արդարացում չկա: Որևէ մեկը, ով կփորձի ԱԺ ամբիոնից արդարացնել տեղի ունեցածը, հավասարապես կրելու է պատասխանատվություն»,- ընդգծեց պատգամավորը: