Կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ սենսացիոն նյութի որոնումներում չկորցնել մասնագիտական խիղճը
Կայքերից մեկում տեղեկություն է տարածել այն մասին, թե Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարություն՝ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունքի խնդրանքով:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ նշելեվ, որ դա ընդամենը ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու անիմաստ ու ապարդյուն փորձ է:
«Նվեր Ծառուկյանն ուսումը ստանալով անվճար համակարգում այսպես թե այնպես մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք: Սակայն օրենքով սահմանված կարգով՝ ինչպես այլ մարզիկների և այլ մարզաձևերի ներկայացուցիչների համար՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարություն:
Հերթական անգամ կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ սենսացիոն նյութի որոնումներումներում չկորցնել մասնագիտական խիղճը և տեղեկատվությունը ճշտել հրապարակելուց առաջ. այլապես ինչպես միշտ հայտնվելու են ծիծաղելի վիճակում»,- նշեց Իվետա Տոնոյանը: