Արհեստական երկրաշարժ Մեքսիկայում․ պատճառը եղել է Աշխարհի առաջնությունը
Երեկ տեղի ունեցավ Աշխարհի այս առաջնության ամենասենսացիոն հանդիպումներից մեկը։ Աշխարհի ներկայիս չեմպիոն Գերմանիայի հավաքականի համար շատ բարդ սկսվեց առաջին տուրը։ Մեքսիկայի հավաքականը կենաց ու մահու պայքար մղեց գերմանացիների դեմ ու կարողացավ հաղթել 1-0 հաշվով։
Հատկանշական է, որ հանդիպումից հետո Մեքսիկացիների աչքերում ուրախության արցունքներ էին ու պետք է փաստել նաև, որ նրանք արժանիորեն հաղթեցին գերմանացիներին։
Արդեն այսօր սպորտային պարբերականները նշում են, որ Մեքսիկայի հավաքականի խփած գնդակից հետո երկրում արհեստական երկրաշարժ է գրանցվել ու դրա «մեղավորները» եղել են մարդիկ, ովքեր ուրախությունից ցատկել են մեկ մարդու նման։
Ընդգծենք նաև, որ այս տարի ևս մեկ այսպիսի դեպք գրանցվեց Իտալիայի առաջնությունում, երբ «Նապոլի»-ն կարողացավ հաղթել թուրինի «Յուվենտուս»-ին։