Միգրանտների երեխաներն ԱՄՆ-ն վերցնում է ծնողներից
Աշխարհի առաջատար լրատվամիջոցներն անդրադառնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ վերջերս իրականացնող միգրացիոն քաղաքականությանը։
Երկրի հարավային սահմանը հատող միգրանտների երեխաները վերցվում են ծնողների ձեռքից և առանձնացվում։ Այս հարցը մեծ աղմուկ է բարձրացերլ երկրում: Այսօր անգամ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփն է իր զայրույթն արտահայտել այդ օրենքի վերաբերյալ։ Այդ մասին իր վրդովմունքն է հայտնել նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Լորա Բուշը։
Լրագրողներն ու ֆոտոլրագրողները բազմաթիվ սրտաճմլիկ տեսարաններ են ֆիքսել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։
Օրերս ինքնասպանություն էր գործել մի էմիգրանտ, ում ձեռքից խլել էին 3-ամյա որդուն։
ԱՄՆ նախագահը միգրացիոն այս օրենքի համար, չգիտես ինչու, մեղադրում է դեմոկրատներին՝ ասելով, որ օրենքը փոխելու համար իրեն պետք են դեմոկրատների ձայները։
Դեռևս ԱՄՆ նոր միգրացիոն քաղաքականության վերաբերյալ նորություն չկա, իսկ Մեքսիկա-ԱՄՆ սահմանին միգրանտների երեխաները ենթարկվում են նոր օրենքին։ Արդեն ԱՄՆ մի շարք քաղաքաներում և բանտարկության վայրերի մերձակայքում տեղի են ունենում բողոքի ակցիաներ։