Երկրաշարժ Ճապոնիայում․ ոչ պաշտոնական տվյալներով՝ կա 3 զոհ և 300 վիրավոր
Այսօր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հարավ-արևմուտքում։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ճապոնիայի պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ՝ երկրաշարժը եղել է 6,1 մագնիտուդ հզորությամբ, իսկ էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայի Օսակա նահանգի հյուսիսային մասում։
Ճապոնական Kiodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով կա 300 տուժած և 3 զոհ։
Ընդգծենք նաև, որ ավելի վաղ վերոնշյալ գործակալությունը հայտնել էր, որ տուժածների թիվը 200 է։ Նոր մանրամասներ դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն։