Եթե ԱԱԾ-ն գործողություններ չաներ՝ Դոն Պիպոն ու գեներալ Մանվելը կարող էին բախվել․ Արթուր Վանեցյան
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը գեներալ Մանվել Գրիգորյանի գործով օպերատիվ մանրամասներ չի ուզում հայտնել, սակայն լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչ այդ վիճակին տեղյակ եղել են։
«Կլինի քննություն, և ընթացքը ցույց կտա արդեն, թե ինչ քայլեր կձեռնարկվեն»,- ասաց Վանեցյանը՝ չփորձելով որակումներ ու գնահատականներ տալ ՊՆ-ում սննդի հետ կապված անվերահսկողությանը։
«Մենք խոսում ենք փաստերով․․․ մենք ռեպրեսիաներով չենք զբաղվում և չենք զբաղվի, այլ անձանց տանը նման ստուգումներ չեն լինի, եթե դրա համար ստույգ տվյալներ չունենք։ Մենք գնում ենք՝ հստակ ունենալով տվյալներ։ Որ պահին բացահայտվում է և սկսում է գործել, ուրեմն ստույգ տվյալների հիման վրա է։ Հենց այնպես ոչ մի տեղ չենք գնում»,-ասաց նա։
Անդրադառնալով Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի և Մանվել Գրիգորյանի հնարավոր բախման հետ կապված լուրերին, Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե զենք կար, ուրեմն այն պետք է կրակեր, և իրենք կանխել են բախումը։
Մանրամասները՝ տեսանյութում․