Կոռուպցիան բացահայտվում է, մեղավորներն արժանի պատիժ են կրում․ ԱԳՆ խոսնակ
Ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Տիգրան Բալայանն անդրադարձավ Իսրայելի տարածքային կառավարման նախարար Ցախի Անեգբիի՝ Հայաստան կատարած այցից հետո ադրբեջանական մամուլի տարածած հակահայ քարոզչությանը՝ նշելով, որ Հայաստանը և Հայաստանի միջազգային գործընկերները հոգնել են ադրբեջանական մամուլում մերթընդմերթ հայտնվող ապատեղեկատվությունից և ապատեղեկատվությունները հերքելուց:
Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայկական կողմի դիրքորոշմանը` Բալայանը պատասխանեց, որ համանախագահների հետ հանդիպման վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տրամադրել չի կարող և այս պահին գերական Արցախի կարգավիճակն է և նրա ժողովրդի անվտանգությունը։
ԱԳՆ մամլո խոսնակն անդրադարձավ նաև գեներալի կողմից բանակից յուրացված միջոցների բացահայտմանը` նշելով, որ նման բացահայտումը ՀՀ-ի միջազգային վարկանիշի վրա միայն դրական կարող է անդրադառնալ։
«Կոռուպցիան բացահայտվում է, և մեղավորներն իրենց արժանի պատիժն են կրում: Դա միմիայն դրական ընթացք կարող է ունենալ մեր միջազգային վարկանիշի վրա»,- ասաց Բալայանը: