Անթույլատրելի է և զազրելի․ Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի գեներալին անձեռնմխելիությունից զրկելուն
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսանը գեներալ Մանվել Գրիգորյանի արարքը որակում է անթույլատրելի և զազրելի։
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ կողմ կքվեարկի Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Արփինե Հովհաննիսյանը նշեց նաև, որ իր գնահատականը նույնանում է կուսակցության գնահատականի հետ։
«Ես ունեցել եմ այն նույն ապրումներն ու զգացողությունները, որը ունեցել է յուրաքանչյուր հայ՝ այդ տեսանյութը դիտելուց հետո։ Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ, որ դա ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի իրականացնել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ, ստանան իրենց պատասխանը»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե նախաքննության ընթացքում պարզվի, որ որևէ մեկը ևս ներգրավված է եղել, ապա պետք է բոլորը պատասխանատվության ենթարկվեն։