Արտակ Սարգսյանի «SAS» սուպերմարկետում գնորդներին գետնին թափված սնունդ են հրամցնում (ֆոտո)
Հանրապետական կուսակցության ճոճվող նավը լքած Արտակ Սարգսյանի՝ «SAS»-ի Արտակի սուպերմարկետների ցանցում հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծվել։
NEWSPRESS.am-ի ֆոտոխցիկն արձանագրել է կադրեր՝ Թումանյան փողոցում գտնվող «SAS» սուպերմարկետում տիրող, մեղմ ասած, անփույթ վիճակի մասին։ Իսկ ավելի կոնկրետ՝ խանութի պահեստի հենց մուտքի մոտ թափված են եղել արկղերով ու առանց արկղերի ապրանքներ, որոնք տեղ են գտնում սուպերմարկետում և վաճառվում մեզնից յուրաքանչյուրին։
Այս փաստը մեկ անգամ չէ, որ արձանագրում ենք, սակայն, չգիտես ինչու, դեռևս արձագանքներ չեն եղել։ Իհարկե, չի բացառվում, որ ինքը՝ Արտակ Սարգսյանը, տեղյակ չէ, այս հակասանիտարական ու թափթփված վիճակից, սակայն նա հաստատ վարձատրում է մարդկանց, ովքեր իբրև զբաղվում են այս խնդրով։
Այս դեպքում երկուսից մեկը․ կամ «SAS»-ի Արտակի աշխատողները հիմարացնում են նրան՝ խաղալով նրա անվան ու վարկանիշի հետ, և կամ էլ պարզապես Սարգսյան Արտակն ինքն է հիմարացնում իր գնորդներին՝ նրանց հրամցնելով անորակ, կեղտոտ ու հակահիգիենիկ պայմաններում հայտնված սնունդ։
Երկու դեպքում էլ տուժողը շարքային քաղաքացին է, ով գնում է Արտակ Սարգսյանի աշխատողների՝ գետնին թափած ու հավաքած սնունդը։
Հ․Գ․ այս կադրերը մեր թղթակիցը լուսանկարել է պատահաբար, սակայն չի բացառվում, որ «SAS»-ի սուպերմարկետների ողջ ցանցում նման հակահիգիենիկ ու կեղտոտ վիճակ է տիրում։