Ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքն արդարացվի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի մասին
Եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից, համապատասխանում է իրականությանը, ապա դրան արդարացում չկա, ուզում ա՝ ես անեմ, ուզում ա՝ իմ տղան անի: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես երկու բանի մասին եմ խոսում. կա անմեղության կանխավարկած՝ մեկ և պիտի հնարավորություն տրվի իրավապահներն օրենքով սահմանված կարգով ամբողջական քննություն իրանացվի: Եվ երրորդ, որն ամենակարևորն է՝ ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքը, ով ուզում է դա անի, արդարացվի: Ես հիմա չեմ ուզում որակում տալ: Եթե պարզվի, որ այն ինչ որ ԱԱԾ-ն, վարչապետը հայտատարում են, դատարանով որոշվի, որ այդ ամենի հեղինակը նշված անձն է կամ որևէ մեկը, ապա դրան արդարացում չկա: Առհասարակ արդարացում չկա պետբյուջեից փող գողանալուն, բայց զինվորից...»,- ասաց Շարմազանովը:
Հարցին, թե Շարմազանովը կողմ կքվեարկի՞, եթե դատախազը միջնորդություն ներկայացնի Ազգային ժողովին, նա ասաց, որ վաղը մեկնում է երկրից, ապա ուղղեց իրեն. «Ես էսօր մեկնում եմ: Նախ այս պահին մենք միջնորդություն չենք ստացել, այս պահին ԱԺ-ում նման փաստաթուղթ չկա: Շուտով կլինի նաև Հանրապետական կուսակցության գնահատականը, բայց ես կարծում եմ, որ այդ գնահատականը շատ չի տարբերվի իմ անձնական գնահատականից: Գնահատական պիտի տրվի արարքին: Եթե ամեն ինչ պարզվեց, Աշոտյանը անձնական ողբերգություն է ապրելու, ես՝ անձնական հիասթափություն, անձնական չգիտեմ ինչ»: