«Ժառանգություն»-ում քննարկել են քաղաքական իրավիճակն ու իրենց առաջիկա անելիքները (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 16--ին, տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա են եղել հանրապետության բոլոր մարզերի տարածքային կառույցների ներկայացուցիչներ, վարչության անդամներ եւ երիտասարդներ:
Ինչպես տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է ներկա քաղաքական իրավիճակը եւ «Ժառանգություն» կուսակցության առաջիկա անելիքները: