Սենսացիա Աշխարհի առաջնությունում․ Իսլանդիայի ֆանտաստիկ խաղը ստիպեց, որ Մեսսին խաղադաշտից հեռանա գլխիկոր
Աշխարհի առաջնությունում գրանցվեց առաջին սենսացիան։ Դեռ Եվրոպայի առաջնությունում Իսլանդիայի հավաքականը ցույց տվեց իր հրաշալի խաղն ու համոզեց բոլորին, որ կարելի է հզոր հավաքականների հետ խաղալ ինչպես հավասարը հավասարի հետ։
Արդեն այսօր Իսլանդիայի հավաքականը իր առաջին հանդիպումն անցկացրեց ահեղ Արգենտինայի հետ։ Հանդիպման 19-րդ րոպեին տուգանային հրապարակից Իսլանդիայի դարպասը գրավեց Ագուերոն։ Ընդամենը 4 րոպե անց Իսլանդացիները Ալֆրեդ Ֆիննբոգասոնի օգնությամբ հավասարեցրին հանդիպման հաշիվը։
64-րդ րոպեին Արգենտինան վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Լիոնել Մեսսին չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը։
Ընդգծենք նաև, որ ամբողջ հանդիպման ընթացքում Արգենտինան փորձում էր վտանգավոր գործողություններով գնդակ խփել, սակայն իսլանդացիները պաշտպանությունն ուղղակի գործեց անթերի։