ԱՍՈՒԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ. Հեղափոխությունը և զբոսաշրջությունը, հայկական տուրիզմի առանձնահատկությունները
Հունիսի 18-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, զբոսավար Յաշա Սոլոմոնյանը և BusVoyage ընկերության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը: Բանախոսների ցանկը հնարավոր է` լրացվի:
ԹԵՄԱ` 1. Հեղափոխությունը և զբոսաշրջությունը. ինչպիսի՞ն է նոր կառավարության զբոսաշրջության զարգացման տեսլականը, կունենա՞նք, արդյոք, զբոսաշրջիկների թվի աննախադեպ աճ, ինչպես կանխատեսվում է:
2. Հայկական տուրիզմի առանձնահատկությունները. ինչո՞ւ են օտարերկրյա զբոսաշրջիկները նախընտրում այցելել Հայաստան, ինչո՞վ մեր երկիրը կարող է հետաքրքրել արտասահմանցիներին ու ինչպե՞ս պահպանել Հայաստանի իմիջը` աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա: